211652_close_icon
views-count2151 դիտում article-date 16:45 15-02-2017

Կրեմլը հերքել է Թրամփի և Պուտինի կողմից Ղրիմի թեման շոշափելու մասին լուրերը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղրիմի պատկանելության հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Այդ հարցը չի բարձրացվել»,-ընդգծել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սթայսերը հայտարարեց, թե նախագահ Թրամփը հստակորեն հասկացրել է, որ Մոսկվայից Ղրիմի վերադարձ է ակնկալում Կիևին։

Նմանատիպ նյութեր