211652_close_icon
views-count6168 դիտում article-date 21:12 10-05-2017

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին

Մայիսի 9-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ ամյակին նվիրված միջոցառումներին: Դեսպանը նախ այցելեց Բեռլինի Տրեպտով այգի, որտեղ ծաղիկներ զետեղեց սովետական զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև։ Այնուհետև, Աշոտ Սմբատյանն ու ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Բեռլինի Թիրգարթեն այգի, որտեղ մասնակցեցին սովետական զինվորների հիշատակը հավերժացնող ռազմական փառքի հուշարձանի և եղբայրական գերեզմանի առջև տեղի ունեցած ծաղկեպսակների զետեղման արարողությանը: Միջոցառումների ավարտին դեսպանը մասնակցեց ԳԴՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության պաշտոնական ընդունելությանը:

Նմանատիպ նյութեր