211652_close_icon

Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Մարատ Սուխումսկիին

views-count33017 դիտում article-date 20:22 10-05-2017
Իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են վրացի, 42-ամյա օրենքով գող Բագրատ Պանցուլյային, ով հայտնի է նաև որպես Մարատ Սուխումսկի, հաղորդում է РЕН ТВ-ն։ Հարցաքննության ժամանակ տղամարդը նշել է, որ նախկինում դատապարտված է եղել, սակայն չի հիշում, թե ինչպիսի հոդվածներով, ինչպես նաև հրաժարվել պատասխանել հարցին, թե իսկապե՞ս օրենքով գող է։ Առաջիկա օրերին տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի ձերբակալվածին երկրից վտարելու հարցը։ Նրան նաև ցմահ կարգելվի Ռուսաստան մուտքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր