211652_close_icon

Եթե Ալիևն ուզում է խաղաղություն, ուրեմն գիժը ես եմ․ Հովիկ Աղազարյան

views-count1006 դիտում article-date 20:54 08-03-2025
Հիմա թիմում բոլորին լռեցնելու պրոցես կա, ՔՊ խմբակցությունը դարձրել են միասեռ, միատարր գունդ, որը կտրված է վարչապետից, նա այսօր միայնակ է իր բոլոր որոշումների ընդունման հարցում։

Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ ընդգծելով, որ այսօր որևէ մեկը թիմում չի կարող հարցազրույց տալ՝ առանց համապատասխան բաժիններով անցնելու։

Նա նաև նշել է, որ առանցքային հարցերում տարաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ և վերջինիս պարզապես առիթ էր պետք՝ իրեն խմբակցությունից հեռացնելու համար։

Նախկին ՔՊ-ականը նաև գիժ է համարել բոլոր նրանց, ովքեր կարծում են, Ադրբեջանը Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կստորագրի։

Դիտարկմանը, թե այդ դեպքում մեր ողջ կառավարությունում և ԱԺ-ում գժե՞ր են՝ նա պատասխանել է․ «Եթե Ալիևը «խաղաղության պայմանագիր» կնքի, ուրեմն գիժը ես եմ»։

Նմանատիպ նյութեր