Վրաերթ՝ Արմավիրի մարզում․ «ՎԱԶ 2106»-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 76 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Խաչիկ Խ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Խլխաթյանն ու պարեկ Շուշանիկ Հակոբյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի Արտակ Ղազարյանի և օրվա հերթապահ գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։