211652_close_icon
views-count4589 դիտում article-date 14:28 12-05-2017

Լուկակուն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավոր տրանսֆերային նպատակը: Պորտուգալացին «ՄՅՈւ»-ի ղեկավարությանն արդեն խնդրել է 23-ամյա հարձակվողի համար պայքարել «Չելսիի» հետ: Եթե «Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի, ապա բելգիացուն ձեռք բերելու ավելի շատ հնարավորություն կունենա «Չելսին»: «Էվերթոնը» մտադիր է Լուկակուի համար ստանալ ավելի քան 75 մլն եվրո: Նշենք, որ բելգիացու գործակալը Մինո Ռայոլան է, որը 2016-ի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» բերեց իր երեք հաճախորդներին` Պոլ Պոգբային, Հենրիխ Մխիթարյանին և Զլաթան Իբրահիմովիչին:

Նմանատիպ նյութեր