24763 դիտում
19:00 14-05-2017
Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինն էլ հարվածել է գովազդային վահանակին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 18 հասեի դիմաց բախվել են Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի բնակիչ, 38-ամյա Սիրեկան Հարությունյանի վարած BMW մակնիշի 10 ՏՍ 595 համարանիշի և Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Երմոյանի վարած Mercedes- մակնիշի 35 GG 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի բնակիչ Արմեն Մանուկյանը և Ա.Երմոյանի ուղևոր, Գյումրի քաղաքի Կազաչի պոստ ԴՈՍ 8 հասցեի բնակիչ 56-ամյա Լարիսա Երմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուր ե եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+