211652_close_icon
views-count9074 դիտում article-date 12:47 14-05-2017

Ես քվեարկեցի հանուն կայունության. Վլադիմիր Գասպարյան

Ես քվեարկեցի հանուն կայունության: Այս մասին այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանապետը, այդուհանդերձ, չմանրամասնեց, թե քաղաքապետի որ թեկնածուն է ապահովելու այդ կայունությունը: 9/21 ընտրատեղամասի առաջին քվեարկողը Վլադիմիր Գասպարյանն էր, և առաջին անգամը չէ, որ նա հենց ընտրատեղամասը բացվելու ժամանակ է ընտրության գնում: Հարցին, թե ինչու է միշտ առաջինը մասնակցում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Սովորություն է: Աշխատանքս սկսվում է այս ժամին, և բնական է, այստեղ եմ գալիս նոր գնում եմ աշխատանքի»:

Նմանատիպ նյութեր