1576 դիտում
11:44 09-12-2018
Քվեարկեցի աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին Սրբությունը մասնավորապես ասել է. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»:
Նմանատիպ նյութեր
9071 դիտում
12:47 14-05-2017
Ես քվեարկեցի հանուն կայունության. Վլադիմիր Գասպարյան
2295 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Այս բաժնից
412 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
784 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս