211652_close_icon
views-count3333 դիտում article-date 11:16 15-05-2017

Հարկադիր ծառայությունը մայիսի 10-12-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 1399 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 10-ից 12-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1399 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 249 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի: 2017 թվականի մայիսի 10-ից 12-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1464 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր