22262 դիտում
20:22 15-05-2017
Երևանում միջին տարիքի տղամարդը ավտոմեքենայից բանկային քարտ է գողացել և գումար կանխիկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 18:20-18։50-ի սահմաններում, Երևանի կենտրոնում կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել են անձնագիր, կանխիկ գումար, հարդարանքի պարագաներ, բանկային քարտեր։ Գողացված քարտով նույն օրը բանկոմատից գումար է կանխիկացվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է միջին տարիքի տղամարդը բանկոմատից գումար կանխիկացնում՝ գողացված բանկային քարտով:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ-ից խնդրում են նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2604 դիտում
23:04 30-01-2019
Գողացել էր բանկային քարտ և գումար կանխիկացրել. հանցագործությունը բացահայտված է
1661 դիտում
13:04 13-06-2015
Աշխատասենյակից գողացել է բանկային քարտն ու բանկոմատներից գումար կանխիկացրել
7159 դիտում
20:44 03-10-2017
Գողացել են քաղաքացու դրամապանակը և գողացված բանկային քարտով գումար կանխիկացրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»