2233 դիտում
10:10 16-05-2017
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ավելի երկարաժամկետ կլինի, քան ՀՀ վարչապետը. Ստյոպա Սաֆարյան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ։
[b]–Պարոն Սաֆարյան, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն հնգամյա հուշագիր ստորագրեցին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ կոալիցիոն հուշագրում վարչապետի թեկնածության հարցը դուրս մնաց, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում:[/b]
–Կարծում եմ՝ հետաքրքիր է այն, որ վարչապետի անձի շուրջ պայմանավորվածությունների մասին չեն խոսում: Կարծում եմ՝ սա առավել քան ցույց է տալիս, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը երկարաժամկետ կտրվածքով չի դիտարկվում ոչ ՀՅԴ-ի և ոչ էլ ՀՀԿ-ի կողմից: Եվ չեմ էլ կարծում, թե այս խնդրի շրջանցումը պայմանավորված է նրանով, որ դաշնակցականներից մեկը առարկել է, կեսն էլ համաձայնվել է դրա մասին չխոսել: Իհարկե, ակնհայտ է, որ ձևավորվող կառավարությունը ձևավորելու է Կարեն Կարապետյանը, բայց ակնհայտ չէ, որ նա երկարաժամկետ հեռանկարում նույնպես դիտարկվում է որպես գործադիր իշխանության գլուխ: Նախկինում էլ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, 2018-ից հետո, իհարկե, հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը ևս մեկ ժամկետ մնա վարչապետի պաշտոնում, բայց ես կարծում եմ, որ նա այդ պաշտոնում չի մնա 4-5 տարի շարունակ: Ենթադրենք, 2019-ին կարող ենք ունենալ նոր վարչապետ:
[b]–Կարծում եք՝ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի ծրագրերի մե՞ջ է, և առաջիկա տարիներին նրա աջակցությունը պե՞տք է գալու Սերժ Սարգսյանին:[/b]
-ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կարճաժամկետ չի լինի: Գուցե 2022-ի ընտրությունների նախաշեմին դարձյալ կոալիցիայից դուրս գան, ինչպես ավանդաբար արվում է: Համենայնդեպս, այս կոալիցիան ավելի երկարաժամկետ կլինի, քան ՀՀ վարչապետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2403 դիտում
14:30 13-11-2022
Արագ մահը շատ մեծ ճոխություն կլինի. Ստյոպա Սաֆարյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը