211652_close_icon
views-count5862 դիտում article-date 10:37 15-05-2016

Իվետա ջան, չտխրես, դու մեզ լավագույնս ներկայացրեցիր. բարի ու խաղաղ գիշեր մեր սահմաններին ու տղերքին. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը եվրատեսիլյան եզրափակչի ավարտից հետո իր տրամադրությունն է փոխանցել՝ կատարելով հետևյալ գրառումը. «Իվետա ջան, չտխրես: Դու մեզ լավագույնս ներկայացրեցիր, բարի ու խաղաղ գիշեր մեր սահմաններին ու տղերքին»: Ինչ վերաբերում է հաղթող ճանաչված ուկրաինական ներկայացուցիչ Ջամալայի կատարմանը, ապա քաղաքագետը գրել է. «Ջամալան լավն էր/կինս շատ հավանեց, ես անտարբեր եմ երաժշտության հանդեպ, իսկ երգի բովանդակությունը իրոք լավն էր/, բայց, Յա Շայի ասած` ես բայաթի չեմ սիրում»: Ավելի վաղ կատարված գրառման մեջ նա անդրադարձել էր Ադրբեջանը ներկայացնող երգչուհու կատարմանը՝ հետևյալ գնահատականներով. «Ադրբեջանը ջոկել է Շուշան Պետրոսյանի հեռահար ռազմավարական մտադրությունը և անպատկերացնելի /ինչքան ուժ ուներ/ վատ երգեց, որ վերջին տեղը երաշխավորված լինի ու երկիրը ջառմի տակ չընկնի: Ա՛յ ըտենց: Բեկ վոկալներն էնքան էին ջղայնացել, որ առաջ էին ընկնում: Ուժըս»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ, ով հայտնի է երաժշտության նկատմամբ իր սիրով ու հետաքրքրվածությամբ, գրել է. «Մենք 7-րդն ենք։ Հիշեք, որ մյուս տարի ժյուրի էլ ուղարկենք Եվրատեսիլ ։) Հ.Գ. ԻՎԵՏԱ ջան, շատ ապրես»:

Նմանատիպ նյութեր