64369 դիտում
22:33 16-05-2017
Արդյո՞ք կուրացել են Քաղաքաշինության նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի չինովնիկները, որ այս անճաշակությունը չեն տեսնում. Բավական է բռնաբարեք Սևանը. ՖՈՏՈՌԵՌՊՈՐՏԱԺ
Մինչ զբոսաշրջիկները զմայլվում են Հայաստանի տեսարժան վայրերով, Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի հարևանությամբ, «Աշոտ Երկաթ» անունը կրող, չգիտես ինչ-որ կառույցի սեփականատերեր ամբողջովին «բռնաբարել են» տարածքը:
Իրենց անճաշակությամբ ու գռեհիկությամբ այնպիսի մի շինություն են կառուցել, որ բանական մարդը նայելուց սրտխառնոց է ապրում:
Թողնես Քաղաքաշինության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի չինովիկները ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, որ իրենք նման անճաշակ և ոչինչ չասող կառուցվող շինությունների դեմ պայքարում են, իսկ այս դեպքում փաստերն այլ բան են հուշում:
Հետաքրքիր է, ո՞ր ր մի պաշտոնյայի ձեռքն է գնացել՝ թույտվություն տալու նման անճոռնի կառույցի, եթե, իհարկե, տվել են, իսկ եթե չեն տվել, ապա ինչու են Քաղաքաշինության նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների պատասխանատուները «ուղտի ականջում քնել»: Կամ, երևի, «ջայլամի քաղաքականություն» են ընտրել՝ գլուխները մտցնելով այդ անճաշակ շինության դիմաց ծփացող Սևանի ավազի մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
52888 դիտում
13:28 20-06-2016
Ծփում է Սևանը, կանչում է Սևանը. Lexus-ի օրինախախտ վարորդը սկուտերով մեկնում է Սևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8297 դիտում
11:11 22-12-2014
Բնապահպանության նախարարության չինովնիկները մի՞թե չեն տեսնում եղևնիների «սպանդը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ