«Ծառուկյան» խմբակցությունը կղեկավարի Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը
«Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը նոր խորհրդարանում կեղակավարի դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը:
Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հայտարարել է դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
ԱԺ 3 հանձնաժողովները կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում «Ծառուկյան» դաշինքը նիստ էր անցկացնում: Մայիսի 18-ին կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը: