5311 դիտում
21:50 17-05-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք բյուջետային աջակցության հնարավորությունները:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հիմնադրվել է 1966 թվականին և այժմ ունի 67 անդամ պետություն (48 տարածաշրջանային և 19` ոչ տարածաշրջանային): ԱԶԲ հիմնական նպատակն է նպաստել Ասիայի և Հեռավոր Արևելքի պետությունների տնտեսական աճին` ուղղակի վարկավորման և տեխնիկական աջակցության և դրամաշնորհների տրամադրման միջոցով:
Միջոցները հիմնականում տրամադրվում են հետևյալ ոլորտների զարգացման համար` ենթակառուցվածքներ (ջրամատակարարում, էներգերիկա, տրանսպորտ, քաղաքային զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ), շրջակա միջավայր, տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում, ֆինանսական հատված, կրթություն:
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԱԶԲ-ին 2005 թվականից` «Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիրը» 2005 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո:
Նմանատիպ նյութեր
1037 դիտում
12:10 18-10-2019
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
5158 դիտում
21:12 20-03-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը
2981 դիտում
19:48 20-06-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»