2988 դիտում
09:12 18-05-2017
ԱՄՆ կարևոր ուղերձը. ինչ են հասկացնում Հայաստանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողովում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն արել է, կարելի է ասել, սԵնսացիոն մի հայտարարություն: Նա ասել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, և իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երևան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Դեսպանը հայտարարել է, որ ակնկալիքը Հայաստանի իշխանությունից այն է, որ ստեղծվեն ներդրումային հավասար պայմաններ:
8 միլիարդ դոլարը պարզապես թիվ չէ, ներդրումային ծավալ չէ: Խոսքը չի վերաբերում դրա իրատեսական կամ հռչակագրային լինելուն: Խոսքը վերաբերում է ներդրումային մի հեռանկարի, որը, այսպես ասած, տեխնոլոգիական ներդրում է, Հայաստանի տնտեսության կառուցվածք և պատկեր փոխելու հեռանկար և ներուժ պարունակող ներդրում: Ընդ որում, Ռիչարդ Միլզի հայտարարության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, որ Հայաստանի ներուժն ու հեռանկարներն այդ առումով ունեն տարածաշրջանային նշանակություն: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Իսկ սա արդեն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Ավելին, այստեղ լոկ քաղաքական նշանակության մասին խոսելն է ավելորդ: Այստեղ խոսքը աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական նշանակության մասին է:
Եվ այս առումով հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր նրբերանգի: ԱՄՆ դեսպանը Երևանում հայտարարում է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի, ներուժի մասին, հայտարարում է ամերիկյան խոշոր ընկերությունների ակնկալվածից ավելի մեծ հետաքրքրության մասին՝ Հայաստանում արդիական, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և իշխանությունից ակնկալիքն ընդամենը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
10:03 08-06-2023
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով առանձին մաս կա. ինչ են հասկացնում․ «Ժողովուրդ»
1509 դիտում
09:07 06-02-2016
Արևմուտքը հասկացնում է՝ այս անգամ ըմբռնում չի լինելու. «168 ժամ»
3616 դիտում
10:03 27-05-2017
Մինչև նոյեմբեր սահմանային իրավիճակը դեռ էլի կշիկանա. Ի՞նչ է հասկացնում Մոսկվան Երևանին. «Առավոտ»
Այս բաժնից
1015 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1291 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ