211652_close_icon
views-count2209 դիտում article-date 16:52 18-05-2017

ՆԱՏՕ-ի զորքը չի մասնակցի Սիրիայում ռազմական գործողությունների. Յենց Սթոլթենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը բացառում է Սիրիայում մարտական գործողությունների անցկացումը։ Այդ մասին այսօր հայտարարել է դաշինքի ղեկավար Յենց Սթոլթենբերգը Բրյուսելում պաշտպանության հարցերով ԵՄ խորհրդի նիստում, փոխանցում է Tass-ը։ «Շատ կարևոր է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն ոչ մի տեսակի ռազմական գործողությունների չի մասնակցի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ դաշինքը կշարունակի աջակցել միջազգային կոալիցիոն ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Ներկա պահին ՆԱՏՕ-ն կոալիցիային հետախուզական տվյալներ է փոխանցում, մատակարարում հեռավոր ռադիոտեղորոշիչ կայանքներ հայտնաբերող AWACS ինքնաթիռներ և մարզում Իրաքի անվտանգության ուժերին։

Նմանատիպ նյութեր