211652_close_icon
views-count1977 դիտում article-date 17:59 18-05-2017

Թրամփը «վհուկների մեծ որս» է անվանել Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ հաղորդումների հետաքննությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ է արձագանքել ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերի նշանակմանը հատուկ դատախազի պաշտոնում, որը ստուգելու է ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հաղորդումները: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39958558]BBC[/url]-ին: «Սա Ամերիկայի պատմության մեջ վհուկների ամենամեծ որսն է քաղաքական գործչի նկատմամբ»,- գրել է Թրամփը «Թվիթերի» իր էջում այդ նշանակումից մի քանի ժամ անց: Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հաղորդումները հետաքննող հատուկ դատախազի նշանակման պահանջը բարձրացել էր այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ԱՄՆ նախագահը պաշտոնանկ էր արել ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմիին: Ընդդիմությունը քննադատել էր նախագահի որոշումը, մեղադրելով նրան հետաքննության վրա ազդելու փորձ անելու մեջ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Քոմին:

Նմանատիպ նյութեր