211652_close_icon
views-count5858 դիտում article-date 22:01 18-05-2017

ՀԱՊԿ 25-ամյակին նվիրված կլոր սեղան է տեղի ունեցել Բրատիսլավայում

Մայիսի 17-ին Բրատիսլավայի՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «ՀԱՊԿ-ը՝ Եվրոպայում և Ասիայում հավաքական անվտանգության, խաղաղության և կայունության ամրապնդման գործընթացի ազդեցության նոր գործոն» թեմայով կլոր սեղան, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և ՀԱՊԿ ստեղծման 15-ամյակներին։ Ձեռնարկին, որը կազմակերպվել էր Սլովակիայում ՌԴ դեսպանության կողմից, ի թիվս այլ բանախոսների, բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Իր խոսքում դեսպան Սերյանյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ մի շարք պետությունների կողմից հավաքական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Տիգրան Սեյրանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց 2015-2016թթ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքները: ՀՀ դեսպանից բացի ելույթներ ունեցան ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովը, Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան, Ղազախստանի դեսպանության ներկայացուցիչը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը։ Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։

Նմանատիպ նյութեր