8447 դիտում
22:09 18-05-2017
Հայաստանի ուշուիստները Եվրոպայի առաջնությունում ութ մեդալ են ապահովել
Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից:
Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում:
Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ հայ ուշուիստները վին-չունից երկու մեդալ են նվաճել` Կարո Կարապետյանը (65 կգ, մեծահասակներ) դարձել է արծաթե մեդալիր, իսկ Սայաթ Բաղդասարյանը արժանացել է բրոնզե մեդալի (մեծահասակներ, շարժողական վարժությունների համալիր):
Սվետլանա Մոսոյանը նվաճել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մեծահասակներ), իսկ Արմեն Համբարձումյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (մեծահասակներ):
Ցինդայում մեր չորս մարզիկները մտել են եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալի համար. Նրանք են` Արսեն Բաղրյան (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյան (56 կգ, երիտասարդներ), Հայկ Գասպարյան (56 կգ, մեծահասակներ) եւ Ռեբեկա Բալասանյան (65 կգ, երիտասարդներ):
Այսպիսով, անկախ եզրափակչի արդյունքներից, հայ ուշուիսներն ապահովել են ութ մեդալ: Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին, իսկ հաջորդ օրը կկայանա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը:
Նմանատիպ նյութեր
13986 դիտում
23:44 19-05-2017
Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում 4 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել
3713 դիտում
14:18 12-12-2022
Բրոնզե վերադարձ. հայ ուշուիստները 2 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
1018 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
Այս բաժնից
1795 դիտում
22:30 15-10-2024
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտվեց ԵԱ-ի ընտրական փուլի վերջին խաղում
1780 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը