3139 դիտում
17:02 19-05-2017
Վարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկվել են ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ կառավարության կայքը:
Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:
Նմանատիպ նյութեր
11570 դիտում
19:21 10-07-2020
Հակոբ Արշակյանը և Լին Թրեյսին քննարկել են ամերիկյան ներդրումների ներգրավման հնարավորությունները
1184 դիտում
16:44 15-06-2015
Նոր հնարավորություններ` մասնավոր հատվածի ֆինանսավորման և ներդրումների ներգրավման գործում
Այս բաժնից
766 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
745 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի