6210 դիտում
11:42 20-05-2017
Խորհրդարանական միջանցքների ծագող աստղ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Գործընկերներիցս մեկը խորհրդարանական բանավեճերը բնութագրում է եռաստիճան համակարգով. 1/ «ղժիկ», 2/ «տժիկ», և 3/ «կիլդիմ», որը պատգամավորական լեզվակռվի ամենաբարձր մակարդակն է: Երեկ և այսօր պարզ դարձավ, որ այս դասակարգումն իր նշանակությունը պահպանելու է նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում:
Պարզ է, որ մեծամասնությունն իր ուզածն անցկացնելու է, ինչպես ընդունված է ասել, «չորով»: (Օրինակ, եթե թույլ տրվեր ստեղծել ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողով և այն ղեկավարեր Էդմոն Մարուքյանը, ապա դրանից հաստատ իշխանափոխություն տեղի չէր ունենա, բայց, օգտագործելով մեծամասնության որոշ ներկայացուցիչների եզրաբանությունը, ոչ մի հարցում չզիջելը «պրինցիպի հաշիվ ա»): «Ծառուկյան» դաշինքը երկրորդական հարցերում հակադրվելու է մեծամասնության այդ գծին, բայց սկզբունքային խնդիրներում չի խոչընդոտելու իշխանության ծրագրերի իրականացմանը: Նշված երեք մակարդակի բանավեճերը հրահրելու է «Ելքը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց ազատ ժամանակը սրճարաններում կամ պուրակների նստարաններին անցկացնելով, հանում են իրենց հեռախոսները և սկսում են լսել Նիկոլ Փաշինյանի ելույթները: Դրանք իսկապես սուր են, խարազանող, դրամատուրգիայի տեսանկյունից լավ են կառուցված և հարուստ են դիպուկ արտահայտություններով ու սրամիտ համեմատություններով: Պարզապես ինձ չի թվում, որ անհրաժեշտ է ամեն մի մանր խնդրի կամ, ինչպես ԱԺ նորընտիր նախագահն է ասում՝ «ծիտիկի» («պտիչկայի») համար «ղժիկ» կամ «տժիկ» սարքել: Երբ գործը հասնի լուրջ հարցերի, հռետորական արվեստն ավելի շատ պետք կգա, և այն ժամանակ «ղժիկը» դարձյալ կընկալվի որպես սովորական, առօրյա երևույթ:
Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները, և, առաջին հերթին կայքերը, չեն խորանում, թե ինչպես պետք է լուծվի այս կամ այն օրինագծում նկարագրված խնդիրը՝ դա շատ քչերին է հուզում: Փոխարենը մարդկանց շատ է հետաքրքրում, թե ով ում, դարձյալ օգտագործելով մեծամասնության բառապաշարը, «տռաս հանեց»: Բայց կարող են լինել հարցեր, որտեղ հասարակությունն իսկապես պետք է կողմնորոշվի, սակայն չի կարողանա, որովհետև խնդիրը կթաղվի հռետորաբանական հնարքների մեջ:
Դահլիճում այդ ժանրի քննարկումները կարելի է պակասեցնել՝ մանավանդ, որ լրատվամիջոցների և օգտատերերի համար «ղժալու» լայն հնարավորություն են տալիս «միջանցքային հարցազրույցները»: Իհարկե, Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանն այլևս խորդարանում չեն: Փոխարենը մնացել է գեներալ Սեյրան Սարոյանը, որի հետ լրագրողների զրույցները կարող են անվերջ ձգվել և չձանձրացնել youtube-ի օգտատերերին:
Բայց այդ առումով, կարծում եմ, խորհրդարանական միջացքների ծագող աստղ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը դեռ մինչև վերջ չի բացահայտել իր բոլոր տաղանդները: Այնպես որ «քաղաքականություն» սիրողները սրճարաններում հաստատ զբաղմունք կունենան:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8715 դիտում
10:32 19-04-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը միայն մի պայմանով նոր կառավարությունում աշխատանքի կանցնի
14323 դիտում
12:24 01-08-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդին` Սպարտակ Ղուկասյանը, պարզվել է, որ անմեղ է
7705 դիտում
14:34 26-09-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ իր հավանական վերադարձի մասին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը