211652_close_icon
views-count3795 դիտում article-date 16:48 22-05-2017

ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նոր սպառազինություն` ուղղաթիռներ և զրահատեխնիկա կմատակարարի

Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է: Ինչպես հաղորդում է «[url=https://www.armenpress.am/arm/news/891709/rd-n-hapk-shrjanaknerum-hayastanin-nor-sparazinutyun.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: «2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանողական զինտեխնիկայի մատակարարումները` Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համապատասխան պայմանագրերին համապատասխան: Խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է` ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ»,- ասել է Շուգաևը:

Նմանատիպ նյութեր