211652_close_icon
views-count2318 դիտում article-date 23:40 08-04-2022

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտի սպառազինություն կմատակարարի

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտի սպառազինություն կմատակարարի, այդ թվում` Starstreak շարժական զենիթահրթիռային համալիրներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բարձրորակ ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում` ավելի շատ Starstreak զենիթային հրթիռներ, 300 հակատանկային հրթիռներ և բարձր ճշգրտության զինամթերք», - ասել է Ջոնսոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի նաև սաղավարտներ, գիշերային տեսանելիության սարքեր եւ զրահաբաճկոններ:

Նմանատիպ նյութեր