2713 դիտում
14:39 23-05-2017
Բելգիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն:
Շնորհավորելով Ժան-Արթուր Ռեժիբոին նշանակման կամակցությամբ և մաղթելով հաջողություն իր առաքելությունում՝ փոխնախարար Նազարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-բելգիական հարաբերությունների համապարփակ զարգացման գործում:
Դեսպան Ռեժիբոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և դրանք որակական նոր հարթակի բարձրացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-բելգիական հարաբերությունների օրակարգային հարցեր, ներառյալ՝ հայ-բելգիական ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը միտված քայլեր։
Նախարարի տեղակալ Նազարյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները: Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Բելգիայի հետ բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
Նմանատիպ նյութեր
1653 դիտում
19:39 25-05-2021
Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
1035 դիտում
20:06 23-11-2021
Կամբոջիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
1361 դիտում
21:17 24-11-2021
Թաիլանդի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը