88598 դիտում
19:03 25-05-2017
Եփրեմյանների ընտանիքի շնորհիվ Վերին Արտաշատ գյուղում կանգնեցվեցին խաչքարեր. գյուղացիներն այն արդեն համարում են իրենց համար սրբավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 25-ին, մարդաշատ էր Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի կենտրոնական հրապարակում:
Մշակույթի տան հարևանությամբ, Եփրեմյանների ընտանիքի կողմից վերածվել է սրբավայրի, որտեղ այսօր տեղի ունեցավ խաչքարերի բացում՝ նվիրված 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս առյուծ նահատակված զինվորների ու սպաների հիշատակին:
Մինչ Խաչքարերի օրհնման արարողակարգը Տեր Մխիթար Ալոյանի կողմից, գյուղի մշակույթի պալատում «Կարոտել եմ» հերոսական մոնոդրաման. Հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արսեն Ղազարյան, զինվոր դերակատար Արմեն Սարգսյան, կոմպոզիտոր Վահե Հայրապետյան տեղի ունեցավ թատերական միջոցառում, որի ժամանակ ներկայացման գլխավոր հերոսը դահլիճին հուզեց իր կերպարով:
Միջոցառմանը ներկա էր Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանը, զինվորականներ, հյուրեր՝ ինչպես Հանրապետությունից, այնպես էլ ԱՊՀ և արտասահմանյան երկրներից, որից հետո հոգևոր հովվի կողմից օրհնվեցին խաչքարերը ու հետո տեղի ունեցավ կենդանի համերգ:
Իրենց կենդանի կատարմամբ հանդես եկան ՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը, սիրված ու ճանաչված երգիչ- երգչուհիներ Դավիթ Ամալյանը, Գոհար Հովհաննիսյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյան - Ասոն, Ռուբեն Սասունցին, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Զաքարյան ապարանցին:
Միջոցառումը համակարգեց և հաղորդավարեց ռեժիսոր Արսեն Ղազարյանը:
Տարածքի ամբողջ բարեկարգման ու խաչքարերի տեղադրման գաղափարի հեղինակներն են Գարեգին և Րաֆիկ Եփրեմյանները, ճարտարապետն է Գեղամ Բադալյանը:
Միջոցառմանը ներկա գյուղացիները իրենց խոսքում ասում էին. «Այս տարածքը՝ շնորհիվ գյուղի բնակիչներ, Եփրեմյան գերդաստանի անադամների, այսօրվանից մեզ համար դառնում է սրաբատեղի:
Ամեն անգամ այցելելով այս վայրը, հպարտությամբ վերհիշելու ենք մեր սահմաններն անառիկ պահող առյուծ տղերքին, խնկարկելու ենք նահատակված հերոսների հիշատակի առաջ ու ի լուր աշխարհի հայտարարելու ենք՝ «Մենք նրանց բացակա չենք դնում»:
Միայն իր գյուղը, իր քաղաքն ու հայրենիքը սիրողները այսպիսի հսկայածավալ աշխատանքներ կկատարեին ու այդպիսի ընտանիքներ թե՛ Հանրապետությունում, և թե՛ մեր գյուղում շատ կան, վկան՝ Եփրեմյաններն են:
Կրկին անգամ մեր խոնարվումն ենք բերում առյուծածին ծնողների առաջ, որ նրանք ծնել ու դաստիարակել են առյուծ Մհեր, Սասնա Դավիթ, Մոնթե, Չաուշ, Զորավար Անդրանիկ, Սպարապետ Վազգեն և այլն: Հավերժ փառք մեր հերոսներին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 735+
735+