10524 դիտում
21:00 27-05-2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի
Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին:
Երեկ Ստեփանյանը հեծանվահրապարակում մեկնարկել է երկու մրցաձեւում` սկրետչ եւ խմբակային վազք: Նա երկու մրցաձեւերում անցել է եզրափակիչ. խմբակային վազքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, իսկ սկրետչում` 19-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.
«Այս մրցաշարում մասնակիցների քանակն ավելի մեծ է, քան նախորդում: Այսպիսի բարձր միջին արագությամբ մրցաշարեր լինում են միայն եվրոպական էլիտ ռաունդներում:
Եվրոպայի առաջնությունից առաջ սա լավագույն նախապատրաստական փուլն է: Մենք ընտրել ենք հենց UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ռեյտինգային մրցաշարեր, որ Էդգարը բարելավի իր վարկանիշային միավորները»,- ասաց Արմեն Գյոզալյանը:
Քիչ հետո հայ հեծանվորդը կմրցի օմնիումում: Այսօր Էդգարը կունենա չորս մեկնարկ:
Նմանատիպ նյութեր
1517 դիտում
15:30 21-05-2019
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի
4748 դիտում
17:39 09-10-2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը
Այս բաժնից
2332 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2995 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2506 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում