211652_close_icon
views-count5378 դիտում article-date 20:14 28-05-2017

Թրամփն ավարտել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել է իր առաջին արտասահմանյան այցը: Այդ մասին գրում է ТАСС-ը: ԱՄՆ ղեկավարն իր առաջին պաշտոնական արտասհմանյան շրջագայությունն սկսել է անցյալ ուրբաթ: Այս ընթացքում նա այցելել է Սաուդիան Արաբիա, Իսրայել, Բեթղեհեմ, Բելգիա, Իտալիա: Վատիկանում ամերիկացի առաջնորդը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որից հետո վերադարձել է Իտալիա` մասնակցելու «Մեծ յոթնյակի» համաժողովին: Ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյան, Թրամփի դուստրը` Իվանկան և փեսան` Ջարեդ Կուշները:

Նմանատիպ նյութեր