211652_close_icon
views-count2254 դիտում article-date 10:06 24-03-2014

Օբաման սկսում է եվրոպական երկրներ շրջագայությունը

ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման մարտի 24֊ին սկսում է եվրոպական երկրներ շրջագայությունը։ Ինչպես նախատեսվում է, այդ ընթացքում նա կայցելի Նիդեռլանդներ, Բելգիա և Իտալիա։ Շրջագայության առաջին այցը սկսվում է Ամստերդամում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ բանակցություններից, հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը, փոխանցում է ITAR-TASS֊ը։ Ամստերդամից հետո Օբաման կայցելի Հաագա, որտեղ կայանալու է միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովը։ Գագաթաժողովի նիստերի նախաշեմին նա երկկողմ բանակցություններ կվարի Չինաստանի ներկայացուցիչ Սի Ցզինյպիոնի հետ։ Գագաթաժողովի ավարտին՝ Վաշինգթոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «յոթյակ» երկրների ղեկավարների հանդիպում։ Նախագահ Օբաման չորեքշաբթի օրը կլինի Բրյուսելում, որտեղ մասնակցելու է ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովին:

Նմանատիպ նյութեր