211652_close_icon
views-count13249 դիտում article-date 19:24 28-05-2017

Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի. Շարմազանով

«Անկախության համար հայ ժողովրդի պայքարը սկսվեց դեռևս ք.ա. 2492 թվականին: Հայկ նահապետը, կռիվ տալով արևելքի տիտան Բելի դեմ, հաղթեց և ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք Աստծո կամոք ծնվել ենք հայոց հայրենիքում որպես հայեր և մեր առաքելությունը հայկական բարձրավանդակում ապրելն ու արարելն է»,-այսօր ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որն այսօր մասնակցում էր Լոռու մարզում Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնախմբությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորելով հայ ժողովրդին Հանրապետության տոնի առիթով՝ ԱԺ փոխնախագահը ընդգծել է, անկախության համար պայքարում էր Արտաշես առաջինը, անկախության համար տեղի ունեցան Ձիրավի, Ավարայրի ճակատամարտերը: Դարեր անց անկախության համար պայքար մղվեց Ղարաքիլիսայում: Նա հիշեցրել է նաև Գարեգին Նժդեհի գնահատականը, ըստ որի Ղարաքիլիսայի եռօրյա գոյամարտը կյանք տվեց ոչ միայն արևելահայությանը, այլև ողջ հայոց հանրապետությանը: «Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս փառապանծ օրվա կապակցությամբ»,- ասաց Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր