211652_close_icon
views-count69903 դիտում article-date 15:52 23-10-2020

Կոչ եմ անում հայ ժողովրդին ոչ միայն իրենց քսակները հիմնադրամին ուղղել, այլ փորձառուները, հատուկ պատրաստություն անցած անձիք համախմբվեն և մասնակցեն պատերազմին. «Արծիվ մահապարտներ»-ի միության ղեկավար. Tert.am

Գրեթե մեկ ամիս թուրքական և ադրբեջանական համատեղ զորքերի ու ահաբեկիչների բանակի հարձակումից հետո հայրենական պատերազմի վերածված այս ճակատամարտը մեզ նորից մղում է, որ խոսենք ժողովրդի հետ, ինքներս մեզ հետ, իմի բերենք անցածը և իմանանք, թե ինչ ենք անելու թե՛ այստեղ, թե՛ ճակատամարտում: Մեզ հետ կռվողը հակառակորդ չէ, այլ հավաքական ահաբեկչական մի բանդա, որը այսօր կռիվ է մղում այնքան, ինչքան ունի սպառազինություն. այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց «Արծիվ մահապարտներ»-ի միության ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/23/Artsakh/3426055?fbclid=IwAR0UdrNGixIP-6MPtIE7ohC_C8i0XYpScnsiqjcV-bMJTT5ZWWtp_3OxuMw]Tert.am[/url]-ը։ ««Արծիվ մահապարտներս» կռվել ենք 1990-94 թվականներին և բանակին լավագույն սպաներ և հերոսներ ենք տվել և չենք կարող անտարբեր լինել: Այսօր ռազմաճակատ գնացած 100 հոգանոց մահապարտների գումարտակը տվել է 5 զոհ և երեք անհետ կորած, հիմա հակառակորդի տարածքում է գտնվում մի քանիսը: Կան մեզ հետ մարտնչած կամավորներ և երկրապահներ, հադրութցիներ և աշխարհի տարբեր ծայրերից եկած հայեր, որոնք հիմա մարտնչում են: Ունենք 32 հոգի վիրավոր, ծանր վիրավոր՝ 4 հոգի, տարբեր հոսպիտալներում և հիվանդանոցներում են: Նույնիսկ Արկադին, որի մարմնի մի մասը՝ ձեռքի հատվածից մինչև աչքը չկա, տեսողությունը 20 տոկոս է, երեկ փախել է հիվանդանոցից, որ գնա առաջնագիծ, իր որդին էլ առաջնագծում է»,- նշեց նա: Աստվածատուր Պետրոսյանն ընդգծեց, որ ընթանում է 5-րդ սերնդի պատերազմ, Ադրբեջանին միացել է թուրքական բանակը՝ իր կորպուսային ամբողջ ղեկավար կազմով, պաշտպանության ղեկավարից սկսած, կռվում է մեր գլխավոր շտաբի և ՊՆ-ի ընդհանուր զորքերի դեմ: Կռվում են բարձր կարգի զինվորականներ, պատերազմի ամբողջ ղեկավարումը Թուրքիան վերցրել իր վրա: «Ամբողջ գլխավոր շտաբը, բանակը, ահաբեկիչների բանակը ղեկավարում է թուրքական բանակի կողմից, որն ունի միլիոն ու կես զորք և որը հայ-թուրքական սահմանին ունի տեղակայած երեք բանակ՝ բարձր տեխնոլոգիաներով զինված, որը 10 անգամ ուժերը գերազանցող տանկային և օդային ստորաբաժանումներով հակաօդային ստորաբաժանումներով զինված բանակ է: Աշխարհի շատ երկրներ իրենց սպառազինության մեջ չունեն այդ միջոցները, և դրանք այժմ գտնվում են առաջին փորձարկման մեջ՝ մեր դեմ: Բայց մեր զինվորականները կարողացել են կռվել և տասնյակ անգամ մեծ կորուստներ պատճառել»: Գեներալ-մայորի հավաստմամբ՝ հայկական բանակը այժմ համալրել է իր զինամթերքը: Կան բազում հակաօդային պաշտպանության միջոցներ, հնարավոր ամենակատարելագործված զենքերով կռվելու ամենաթեժ կետում. «Կոչ եմ անում ամբողջ հայ ժողովրդին, ոչ միայն իրենց քսակները հիմնադրամին ուղղել, այլ փորձառուները, ամենահատուկ պատրաստության անցած անձիք համախմբվեն և մասնակցեն պատերազմին»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/23/Artsakh/3426055?fbclid=IwAR0UdrNGixIP-6MPtIE7ohC_C8i0XYpScnsiqjcV-bMJTT5ZWWtp_3OxuMw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր