211652_close_icon
views-count13982 դիտում article-date 23:57 28-05-2017

Փոխհրաձգություն ԱՄՆ-ում. կա 8 զոհ, այդ թվում՝ ոստիկան

ԱՄՆ Միսիսիպի նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում` փոխոստիկանապետը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին: Նահանգի քննչական բաժանմունքի ներկայացուցչի խոսքով` հրաձգությունը տեղի է ունեցել Լինկոլն շրջանում գտնվող երեք տարբեր տներում: Նշվում է, որ կասկածյալին դեռևս մեղադրանք չի ներկայացվել, քանի որ հանցագործության շարժառիթը դեռ չի պարզվել, սակայն կասկածյալը կալանքի տակ է առնվել:

Նմանատիպ նյութեր