211652_close_icon
views-count1536 դիտում article-date 23:43 03-06-2019

Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, ուշադիր ու սրտացավ լինի՝ երեխաներն անխոցելի կլինեն. Նելլի Դուրյան. Aysor.am

Թեև երեխաներն ու նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն տարին 12 ամիս, սակայն, այնուամենայնիվ, փոքրիկներն էլ օրացույցում իրենց պաշտպանության օրն ամրագրող կարմիր շրջանակ ունեն՝ հունիսի 1: [url=https://www.aysor.am/am/news/2019/06/03/%D5%86%D5%A5%D5%AC%D5%AC%D5%AB-%D4%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/1570802?fbclid=IwAR2MiziLpQh2wdNcIVlwlzH-HdZr7lCc3uUmMqkRyZqnu21-G0ibzSpo5DI]Aysor.am-[/url]ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդգծում է՝ իրենց աշխատանքի շեշտադրումն առաջնահերթ դրված է հանցագործությունների, իրավախախտումների կանխարգելման վրա: Ոստիկանության ամենօրյա կանխարգելիչ աշխատանքների արդյունքում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցող հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է: [b]- Տիկին Դուրյան, երկու օր առաջ նշվում էր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում երեխաների իրավունքներն ինչքանո՞վ են պաշտպանված մեր օրերում:[/b] - Գիտեք, եթե խոսեմ ոստիկանության անունից, կարող եմ նշել, որ իսկապես, հունիսի 1-ը մեզ համար տոն է, քանի որ այդ օրը նշում ենք երեխաների հետ, երեխաների համար: Այս տարի էլ բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել այն երեխաների համար, ովքեր մեր տեսադաշտում են հայտնվել, ովքեր հաշվառված են, հաճախում են ցերեկային կենտրոններ, անապահով ընտանիքից են… Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը, պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բավականին լավ օրենքներ: Ունենք մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կարողություններ, հմտություններ ու դրանք օգտագործում են ի նպաստ երեխաների: Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, նաև՝ հասարակությունն ուշադիր ու սրտացավ լինեն, անտարբերություն չցուցաբերեն, ապա երեխաներն անխոցելի կլինեն:

Նմանատիպ նյութեր