38750 դիտում
20:25 29-05-2017
Չելյաբինսկում հայտնաբերել են հայ տղամարդու ու նրա 2-ամյա որդու մարմինը
ՌԴ Չելյաբինսկում հայտնաբերել են մայիսի 17-ից անհետ կորած տղամարդու ու նրա փոքր երեխայի մարմինը: Այս մասին հայտնում է [url=https://31tv.ru/programmy/agentstvo-chrezvychajnyh-novostej/releases/48-letniy-chelyabinec-mogu-ubit--syna--a-potom-sebya.html]31tv[/url]-ն:
Տղամարդն ու նրա երկու տարեկան որդին մեքենայով տանից դուրս էին եկել մայիսի 17-ին՝ զբոսնելու, որից հետո անհետացել էին։
Հաջորդ օրը անհետացածի կինը դիմել էր ոստիկանություն, որից հետո հարուցվել էր քրեական գործ, սակայն որոնումները ոչ մի արդյունք չէին տվել։
Մայիսի 28-ին տեղի բնակիչները հայտնաբերել են կասկածելի ВАЗ մակնիշի ավտոմեքենա, որը կայանված է եղել Շահումյան փողոցի բակերից մեկում, որտեղից փտող դիակի հոտ էր գալիս։
«Ապակիները մգեցված էին, դրա համար էլ ոչ ոք չէր տեսնում, թե ինչ է ներսում։ Տղամարդու ու տղայի մարմինները մեքենայի հետևի նստատեղին էին։ Բռնի մահվան նշաններ, նախնական տվյալներով, չեն հայտնաբերվել»,- պատմել է ՔԿ Չելյաբինսկի բաժանմունքի ղեկավար Իգոր Միտրոխինը։
Հիմա պարզում են հոր ու որդու մահվան ճշգրիտ պատճառը։ Քննիչների տվյալներով, 48-ամյա տղամարդը թմրամոլ էր։ Նրա մարմնի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ։ Դրանց պարունակությունը կպարզվի փորձաքննությունից հետո։
Աղբյուրի տեղեկություններով՝ չի բացառվում, որ տղամարդը ինքնասպան է եղել՝ որդուն սպանելուց հետո:
Rusarminfo-ի տվյալներով, զոհվածները Հայաստանի քաղաքացիներ էին։
Նմանատիպ նյութեր
8752 դիտում
09:33 30-05-2017
Չելյաբինսկում մեքենայի մեջ հայտնաբերվել է ՀՀ 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դին. «Հայկական ժամանակ»
9901 դիտում
13:38 30-08-2017
Չելյաբինսկում 36-ամյա հայ գործարար է սպանվել
Այս բաժնից
772 դիտում
21:39 25-10-2024
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին
583 դիտում
20:45 25-10-2024
Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոր և հեղինակ
451 դիտում
16:55 25-10-2024
Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Ուկրաինա. AFP