9904 դիտում
13:38 30-08-2017
Չելյաբինսկում 36-ամյա հայ գործարար է սպանվել
ՌԴ Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը հայ գործարարի է սպանել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովին:
Նախօրեին «Ստրոիտելի» փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմին՝ հրազենային վնասվածքներով:
Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքով՝ օգոստոսի 29-ին ուշ երեկոյան գործարար Կամո Հարությունյանը մոտեցել է իր տանը և ուղղվել դեպի մուտք: Այդ պահին նրան է մոտեցել անհայտ անձ: Ականատեսների խոսքերով՝ տղամարդկանց միջև կարճատև զրույց է տեղի ունեցել, ինչից հետո անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով արձակել է առնվազն 10 փամփուշտ:
Կ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձը հեռացել է դեպքի վայրից:
Նախնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը եղել է բիզնեսի պատճառով առաջացած կոնֆլիկտը: Կ. Հարությունյանը և մարդասպանը նախկինում ծանոթ են եղել:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հարությունյանը եղել է Մագնիտոգորսկի հայ հայանքի ղեկավարներից մեկը։
Նմանատիպ նյութեր
38750 դիտում
20:25 29-05-2017
Չելյաբինսկում հայտնաբերել են հայ տղամարդու ու նրա 2-ամյա որդու մարմինը
8752 դիտում
09:33 30-05-2017
Չելյաբինսկում մեքենայի մեջ հայտնաբերվել է ՀՀ 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դին. «Հայկական ժամանակ»
7135 դիտում
10:32 16-08-2016
Նովոռոսիյսկում հայ գործարար է սպանվել
Այս բաժնից
724 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
811 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1222 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ