8752 դիտում
09:33 30-05-2017
Չելյաբինսկում մեքենայի մեջ հայտնաբերվել է ՀՀ 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չելյաբինսկի Շահումյան փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Նշվում է, որ դիերը հայտնաբերել են տեղի իրավապահ համակարգի աշխատակիցները: Մահացածի քաղաքացիական կինը ամուսնու և երեխայի կորչելու հարցով ոստիկանություն էր դիմել դեռ մայիսի 1-ին: Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել «երկու անձանց սպանություն» հոդվածով:
«Ապակիները մգեցված էին, ուստի ոչ ոք չէր տեսել ինչ կա ներսում: Տղամարդու և երեխայի աճյունները հայտնաբերվել են ավտոմեքենայի հետևի նստատեղին: Բռնի սպանության հետքեր չկան»,-ասել է Չելյաբինսկի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը:
Նշվում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու և երեխայի մահվան պատճառը պարզելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
38747 դիտում
20:25 29-05-2017
Չելյաբինսկում հայտնաբերել են հայ տղամարդու ու նրա 2-ամյա որդու մարմինը
Այս բաժնից
883 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»