7863 դիտում
23:08 29-05-2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն են հրավիրվել անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները
Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատված՝ լիազոր մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ստուգաթերթերի պահանջները ներկայացնելու նպատակով:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով և հավաստիացրել, որ այն բխում է նախ և առաջ տնտեսավարողների շահերից՝ նախապես սահմանելով ստուգման շրջանակը և նվազագույնի հասցնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
«Սա նշանակում է ռեսուրսների խնայողություն, ենթադրում է անասնաբուժության բնագավառում ստուգումների արդյունավետության բարելավում, նպաստում է պետական վերահսկողության գործողությունների միասնականությանը, պարզեցմանը, թափանցիկությանը և արդյունավետությանը»,- պարզաբանել է պարոն Մկրտչյանը:
ՍԱՊԾ ռիսկերի կառավարման վարչության պետ Հասմիկ Թումոյանը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ ստուգաթերթը պարունակում է թե տեղեկատվական, թե վերահսկողական բնույթի հարցեր, որոնք առավելագույնս հստակեցնում են տեսուչի և տնտեսավարողի հարաբերությունները և թույլ են տալիս նախապես խուսափել անհամապատասխանություններից: Ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջների ապահովումը նաև հիմք է ռիսկերի գնահատմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծման համար:
ՍԱՊԾ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել տրամադրել խորհրդատվություն և հնարավոր աջակցություն ստուգաթերթով նախատեսված ցանկացած իրավական-նորմատիվային փաստաթղթի և դրա պահանջների վերաբերյալ, պատասխանել տնտեսավարողների հարցերին:
Ստուգաթերթերի հիման վրա ստուգումները կիրառվում են պատշաճ հիգիենիկ և արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ, HACCP) համակարգ չներդրած տնտեսավարող սուբեկտների դեպքում:
Նմանատիպ նյութեր
1888 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
907 դիտում
20:20 25-10-2024
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է
1123 դիտում
20:06 25-10-2024
Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները
1066 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար