211652_close_icon
views-count2791 դիտում article-date 09:20 30-05-2017

ՎՊ 2016թ. զե­կույցը 6-րդ գումարման ԱԺ օրակար­գում դեռ չի հայտնվել, բայց ԱԺ կայքում հրապարակված է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զե­կույցը 6-րդ գումարման Ազ­գային ժողովի օրակար­գում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է: Հաշվետվությունը կազմվել է 2017 թ., իսկ ստուգումներն իրականաց­վել են 2016-ի սկզբից: Սոցիալա­կան փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատ­կացման և օգտագործման գործըն­թացի օրինականության և արդյու­նավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդ­յունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով: Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նա­խագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թ. փետրվարի 9- ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր