2301 դիտում
18:30 30-05-2017
ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է. Կիպրոսի արտգործնախարար
Կիպրոսի Հանրապետություն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել կիպրացի իր պաշտոնակցի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները, նշել ուղղությունները, որոնց շուրջ կարող է ծավալվել երկու երկրների պաշտպանական գերտեսչությունների համագործակցությունը։
Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել հայկական համայնքի դերը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի հանրային կյանքին, միևնույն ժամանակ` պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Վիգեն Սարգսյանի խնդրանքով Նիկոս Անաստասիադիսը ներկայացրել է Կիպրոսի խնդրի շուրջ վերջին զարգացումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ ՀՀ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական և հետևողական դիրքորոշման համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցության զարգացման համար առկա է մեծ ներուժ, որը պետք է իրացնել։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ։ Ողջունելով Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, Դիմիտրիս Սիլուրիսը կարևորել է այցը և նշել, որ պատմական բարեկամական կապերը պետք է հարստացնել նաև գործնական քայլերով։ Հայաստանի պաշտպանության նախարարը, հիշատակելով 2015 թվականին Հայաստանում կայացած Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, տեղեկացրել է, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որի պարագայում կտրուկ բարձրանում է Ազգային ժողովի դերը։ Այս համատեքստում, Վիգեն Սարգսյանի համոզմամբ, առավել կարևորվում է միջխորհրդարանական խմբերի համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միազգային հարթակներում, ինչն առավել արդյունավետ կդարձնի միասնական քաղաքական մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կիպրոսյան և արցախյան հիմնախնդիրներին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ և հետևողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարևոր է բարեկամ Հայաստանի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»