211652_close_icon
views-count2494 դիտում article-date 16:47 31-05-2017

Եթե Հայաստանում կոռուպցիան արժանի պատասխան չստանա, ապա ԵՄ–ից դժվար թե հնարավոր լինի սպասել էական ներդրումներ. Սվիտալսկի

Տեխնիկական խնդիրները մենք ի մի կբերենք մինչև նոյեմբեր, և հույս ունենք, որ այդ ժամանակ Հայաստանը Բրյուսելում Եվրամիության հետ կստորագրի շրջանակային համաձայնագիրը։ Այսօր Երևանում կազմակերպված «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով քննարկմանն այսպես ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպանը տեղեկացրեց, որ ներկայում սպասում են նոր կազմվող կառավարության ռազմավարության հստակեցումներին: Իսկ իրենց մոտեցումները հստակ են՝ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարական հաստատությունների զարգացում, դատական իշխանությունների անկախացում, խտրականության մերժում: «Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ Հայաստանի տնտեսությունում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ անցյալ տարի ԵՄ-ը Հայաստանի կառավարությունից երաշխիքներ է ստացել երկկողմ գործակցության խորացման պատրասկակամության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր