1659 դիտում
14:53 18-11-2020
Մոլդովան, հնարավոր է, վարկ չստանա Ռուսաստանից․ Իոն Կիկու
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն ենթադրում Է, որ հանրապետությունը կարող Է մնալ առանց ռուսաստանյան 200 միլիոն եվրո վարկի, քանի որ իշխանություններն արդեն երկու ամիս միջոցների հատկացման մասին հաստատում չեն ստացել ՌԴ կառավարությունից։ Գրում է [url=https://ria.ru/20201118/moldaviya-1585147286.html]ria.ru[/url]-ն:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը մայիսի 7-ին ոչ սահմանադրական Է ճանաչել հանրապետության կողմից ՌԴ-ից 200 միլիոն եվրոյի չափով վարկ ստանալու մասին համաձայնագիրը: Ավելի ուշ Մոլդովայի կառավարությունը պաշտոնապես ձեռնամուխ Է եղել ռուսաստանցի գործընկերների հետ վարկային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններին:
«200 միլիոն դոլար վարկ ստանալու շուրջ բանակցությունները եղել են սեպտեմբերին, իսկ այսօրվա դրությամբ մենք պատասխանի ենք սպասում Ռուսաստանի կառավարությունից: Մենք ռեակցիայի ենք սպասում ՌԴ-ից, բայց ես կարծում եմ, որ չենք ստանա այդ փողերը»,-հայտարարել Է Կիկուն՝ հանդես գալքով N4 հեռուստաալիքի եթերում:
Նա հավելել Է, որ առանց այդ միջոցների Մոլդովային խնդիրներ են սպասում, քանի որ դրանք հաշվարկել են պետական բյուջեի նախագիծը կազմելիս:
Նմանատիպ նյութեր
757 դիտում
18:21 17-05-2024
Խորհրդարան է այցելել Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը
18509 դիտում
09:30 21-02-2018
Վարկ վերցրու՝ գնա սաունա. արտոնյալ վարկ շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել