211652_close_icon

Հայաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար․հիմնականում գումարները հոսել են ՌԴ. «Ժողովուրդ»

views-count3149 դիտում article-date 09:25 01-06-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումերը կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար): Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել է իր կապիտալը: Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել, համենայն դեպս, այդ մասին են վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը: Եվս մեկ ցուցանիշ, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, շարունակաբար աճում է Հայաստանից կապիտալի արտահոսքը: Եթե հունվարին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար, ապա արդեն ապրիլին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ դառնալով 86.2 մլն: Հիմնականում գումարները հոսել են դեպի ՌԴ: ԿԲ հրապարակումից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սկսել են նվազել Հայաստան արտերկրից կատարվող փոխանցումների տեմպերը, մարտին տրանսֆերտները կազմել էին 127.4 մլն դոլար, իսկ արդեն ապրիլին փոխանցվել էր 109.2 մլն դոլար: Եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էլ այդ փոխանցումներն են, կարելի է ենթադրել, թե դրանց նվազման արդյունքում ինչ խնդիրներ են սպասվում առաջիկայում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր