211652_close_icon
views-count5844 դիտում article-date 15:59 04-07-2017

Արտասահմանյան ներդրումները լքում են Ռուսաստանը. կապիտալի արտահոսքը ռեկորդի է հասել

Արտասահմանյան ներդրողները դուրս են բերում միջոցները ռուսական ընկերությունների արժեթղթերից: Այս միտումն արդեն 4 ամիս է, ինչ ընթանում է: Գումարները գերազանցել են 1.6մլրդ դոլարը. սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում, գրում է «Կոմերսանտ» թերթը: Փորձագետները կապիտալի ռեկորդային արտահոսքի մի քանի պատճառ են նշում: Հիմնականները. [b]*[/b] Ռուսաստանի և ԱՄՆ չկայացած մերձեցումը; [b]*[/b] նավթի գների անկումը; [b]*[/b] խոշորագույն ռուսական «Սիստեմա» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև կոնֆլիկտը: Ռուսատսանի և ԱՄՆ միջև լարված հարաբերությունների պահպանումը նշանակում է ամերիկյան տնտեսական պատժամիջոցների շարունակում և խստացում: Դրանք կարող են վերաբերել ցանկացած ընկերության, որն աշխատում է ռուսական շուկայում: Նավթի գների անկումը շարունակվում է՝ չնայած նավթաարդյունահանող երկրների միջև արդյունահանման սահմանափակման մասին համաձայնությանը: Նավթն ու գազը ռուսական բյուջեն լցնող գլխավոր աղբյուրներն են: «Սիստեմայի» և «Ռոսնեֆտի» միջև կոնֆլիկտը ներդրողներին ի ցույց է դրել ռուսական դատական համակարգի թուլությունը, որտեղ որոշումները կայացվում են՝ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից: Համեմատության համար. մինչ ռուսական շուկան ներդրողների համար կորցնում է իր գրավչությունը, մյուս զարգացող շուկաներն աճում են: Վերջին 4 ամսվա ընթացքում առաջատարներն են Հնդկաստանը (2,6մլրդ դոլար) և Բրազիլիան (1մլրդ): [url=https://jam-news.net/?p=47608&lang=hy] JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր