2702 դիտում
10:58 01-06-2017
ԱԺ-ից դուրս մնացած ուժերը պետք է դուրս գան «մանթրաժից». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «5-րդ գումարման Ազգային ժողովում 6 խմբակցություն կար: Ներկայումս դրանք 4-ն են, զուտ թվաբանական առումով դա հետընթաց է` որքան բազմազան, այնքան լավ: Բացի այդ, որքան շատ են չբավարարված հավակնություններով քաղաքական ուժերը, այնքան վատ:
Դժվար է այդ «չբավարարված» վիճակով մտքերն ուղղել կառուցողական հուն. երբ չես հասել քո նպատակներին, ապա նեղվում ես ոչ միայն իշխանություններից, այլև խորհրդարան անցած ընդդիմադիրներից, որոնց այս պարագայում պարտադիր անվանելու ես «ծախված» և «վերահսկվող»:
Բայց խորհրդարան չանցնելը դեռևս աշխարհի վերջը չի: Եթե կան գաղափարներ, ապա դրանք կարելի է իրագործել նաև խորհրդարանից դուրս գտնվելով: Մանավանդ, որ ներկայումս գաղափարներ քարոզելու համար բազմաթիվ հարթակներ կան: Եթե դրանք ավելի օրիգինալ են, քան «երկիրը կործանվում է» և «այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա» բանաձևերը, ապա դրանք կարող են հետաքրքիր լինել հասարակության կամ, համենայնդեպս, դրա որոշակի շերտերի համար:
Ինչ պետք է անի արտախորհրդարանական ընդդիմությունը: Նախ` դուրս գա շոկային վիճակից կամ, ավելի պարզ լեզվով ասած` «մանթրաժից»: Դա, իհարկե, վաղ թե ուշ տեղի կունենա, պարզապես պետք չէ, «ազգային մենթալիտետի» համաձայն, ամիսներով «դարդ անել»: Հետագա քայլերը կարող են լինել. 1/ ընտրություններում թույլ տրված սեփական սխալների անաչառ վերլուծությունը և գնահատականը (ցանկալի է` հրապարակային), 2/ առաջիկա 5 տարիների գաղափարական և քարոզչական ուղղությունների ճշգրտումը, 3/ նոր դաշնակիցներ և համախոհներ փնտրելը:
Վերջին կետի վրա կցանկանայի մի փոքր կանգ առնել: Դաշինքները մեզ մոտ սովորաբար ստեղծվում են ընտրություններից 2-3 ամիս առաջ և զուրկ են ոչ միայն գաղափարական ընդհանրություններից, այլև մարտավարության մասին համատեղելի պատկերացումներից ու հենց այդ պատճառով էլ շատ արագ կազմալուծվում են: Ինձ թվում է՝ բանակցությունները քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ պետք է սկսել հենց հիմա՝ շոշափելով այն առանցքը, որի շուրջ հնարավոր է համախմբվել: Միայն առաջին հայացքից է թվում, որ հաջորդ ընտրություններին շատ ժամանակ է մնացել: Իհարկե, կարող է լինել նաև հետևյալ մոտեցումը՝ միևնույն է, ոչինչ չի ստացվի, մինույն է, ինչ էլ անենք, իշխանությունները կեղծելու են և այլն: Այդպես մտածողներին թերևս չարժե զբաղվել քաղաքականությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
17:56 14-11-2023
Ձեր հետևից պետք է գան, ամեն ինչ անելու եմ, որ գան․ Ալեքսանյանը՝ հիվանդանոցներում գումար վերցնողներին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»