211652_close_icon
views-count6385 դիտում article-date 17:41 02-06-2017

Զիդանն իր ֆուտբոլիստներին յուրօրինակ կերպով է ոգեշնչում «Յուվենտուսի» հետ խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաքում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ մադրիդցիների մրցակիցը կլինի Տուրինի «Յուվենտուսը»: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ որոշել է իր ֆուտբոլիստներին ոգեշնչել 2006թ. ռեժիսոր Զակ Սնայդերի նկարահանած «300 սպարտանցիները» ֆիլմի ցուցադրմամբ: Խաղացողներին կցուցադրվեն ֆիլմի առավել վառ դրվագները: Զիդանը ցանկանում է, որպեսզի իր ֆուտբոլիստներին փոխանցվի սպարտացիների Լեոնիդ թագավորի և նրա ռազմիկների հերոսական ոգին: Ֆրանսիացի մասնագետի կարծիքով, նման դիտումն ավելի արդյունավետ կլինի, քան՝ իր ճառերը: Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը կկայանա Կարդիֆում՝ հունիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր