211652_close_icon
views-count3701 դիտում article-date 18:23 23-10-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» հանգրվանել է «Օլդ Տրաֆորդի» մոտ, որպեսզի «Յուվենտուսի» հետ խաղին չուշանա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Յուվենտուսի» հետ խաղին չուշանալու համար յուրօրինակ քայլի է դիմել: Թիմը հանգրվանել է «Հիլթոն» հյուրանոցում, որտեղից 10 րոպե ոտքի ճանապարհ է դեպի «Օլդ Տրաֆորդ»: Հիշեցնենք, որ ՉԼ-ի 2-րդ տուրում «ՄՅՈւ»-ն Մանչեսթերում տրանսպորտային խցանումների պատճառով ուշացել էր «Վալենսիայի» հետ խաղին: Հանդիպումը 5 րոպեով հետաձգել էին, իսկ ակումբից տուգանել 15 հազ. եվրոյով: Հիշեցնենք, որ հանդիպումը [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/23/1108319/]կկայանա[/url] այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր