2814 դիտում
11:26 03-06-2017
ԵԱՀԿ միջնորդների համբերության բաժակը լցվում է. Շավարշ Քոչարյան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ:
[b]-Պարոն Քոչարյան, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ստատուս-քվոն այլևս անհնար է պահպանել: Ի՞նչ է դա նշանակում, հնարավո՞ր է՝ միջազգային հանրության կողմից նոր, ավելի վճռական քայլեր լինեն:[/b]
-Գիտեք ինչ, պետք է հասկանալ՝ ինչ է ստատուս-քվոն: Դա ներկա վիճակն է: Եթե Ադրբեջանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, դա ստատուս-քվոյի փոփոխություն է: Ստատուս-քվոյի տարբեր փոփոխություններ կան, դրա համար պետք է հասկանալ: Այսօր հանրությունը, ասելով ստատուս-քվո, ի նկատի ունի այն իրավիճակը, որը պայթյունավտանգ է նոր ռազմական գործություններով: Դրա մասին է խոսքը, որովհետև խնդիրը ոչ թե կայանում է նրանում, որ այս իրավիճակն է, այլ սա միջանկյալ իրավիճակ է, որից հետո պետք է ինչ- որ փոխզիջումների կամ ինչ-որ արդյունքի հասնենք: Բայց այս իրավիճակն ինքն իր մեջ վտանգ է պարունակում, որ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները: Այդ վտանգի տեսակետից, իհարկե, բոլորի համար անընդունելի է: Հայկական կողմի համար էլ է անընդունելի: Բայց երբ ստատուս- քվո ասվածը փորձում են կապել կարգավորման հետ, դրանք տարբեր բաներ են: Կարգավորումը փաթեթային լուծում է: Մյուս կողմից կարելի է նաև այլ հարցադրում անել: Երկու միջնորդներն արդեն անվանական խոսում են կողմերից մեկի՝ Ադրբեջանի մասին, իսկ դրա մասին իրենք տարիներ շարունակ խոսում էին անուղղակի: Ակնհայտ էր իրենց հայտարարություններից՝ հասցեատերն ով է, բայց անունը չէին տալիս: Այս անգամ անունն էլ տվեցին: Այստեղ կարող է փոխվել նաև որոշակի առումով միջնորդների վերաբերմունքը: Վերջինիս համբերության բաժակը լցվում է:
[b]-Ինչպե՞ս կփոխվի նրանց վերաբերմունքը, դա ինչպե՞ս կարտահայտվի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցնե՞ր կկիրառեն:[/b]
-Արդեն անունն են տալիս, Վիենայում հավաքվում ասում են՝ պետք է ամրապնդել: Դա ո՞ւմ է ուղղված: Չէ՞ որ բոլորիս համար ակնհայտ է, թե ում հասցեին է դա ուղղված: Այնպես չի լինում, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական 3 անդամներ, որ միջնորդ են, միանգամից բոլոր հարցերը լուծեն: Բայց քայլ առ քայլ մեր աչքի առջև տեղի է ունենում փոփոխություն, և մենք պետք է գիտակցենք, որ կոշտանում է նաև միջնորդների դիրքորոշումը հենց Ադրբեջանի նկատմամբ, և դրա հիմնական պատճառը ոչ թե մեր քարոզչությունն է, այլ հենց Ադրբեջանի դեստրուկտիվ քայլերն են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9241 դիտում
22:43 30-11-2016
Երբ լցվում է ուսուցչի համբերության բաժակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»