211652_close_icon
views-count2173 դիտում article-date 14:46 03-06-2017

Ծխախոտի գինը բարձրացնելը, արգելքներ դնելը չի նպաստի, որ մարդիկ թողնեն ծխելը. հոգեբան

«Պետք է այնպիսի մշակույթ բերել, որ ծխողը հարցնի չծխողին, թե կարելի է այստեղ ծխել, թե՞ ոչ: Արգելքի հոգեբանությունը հակառակ ազդեցությունն է թողնում»,- հասարակական վայրերում ծխելն արգելելու և ծխախոտի գինը բարձրացնելու նախաձեռնության թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Հոգեբանի կարծիքով՝ ծխախոտի գնի բարձրացումը չի նպաստի, որ մարդը թողնի ծխելը: «Այդ միջոցառումները, այս կարգի արգելափակումներն այդ ազդեցությունը չեն թողնի, որովհետև ավելի կքաղցրանա արգելված երևույթը: Եթե մենք ավելի բարձրացնում ենք ծխախոտի գինը, ապա ավելի է այն քաղցրանում, այսինքն՝ արժեք ենք դնում դրա մեջ»,- ասաց նա: Հոգեբանը համոզմունք հայտնեց, որ ցանկության դեպքում հնարավոր է թողնել ծխելը, ինչպես արել է ինքը: «Արգելքի դեպքում մարդը գաղտագողի է ծխելու և հնարավոր է ավելի շատ ծխի»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր