211652_close_icon
views-count1920 դիտում article-date 14:31 05-06-2017

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը: Այն իրականացվում է «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում: Դասընթացին մասնակցում էին համալսարանի կուրսանտները: Սա երկրորդ դասընթացն է, որ իրականացվում է ռազմական համալսարանում: Դասընթացի նպատակն է զինել մասնակիցներին համապատասխան ֆինանսական գիտելիքներով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ տնօրինել, կառավարել սեփական միջոցները: Դասընթացն ընդգրկում է Հայաստանում ֆինանսական համակարգին, արդյունավետ բյուջետավորմանը, բանկային հաշվին, վճարման քարտերին, խնայողություններին, պարտքի կառավարմանը, ապահովագրությանը, անձնական իրավունքների պաշտպանությանը, ֆինանսական սխեմաներին, խարդախությանը և այլ ֆինանսական հարցերի վերաբերող թեմաներ: Ռազմական համալսարանի կուրսանտների շրջանում շատ մեծ է հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Վ. Սարգսյանի անվան համալսարանը բազմիցս համագործակցում են նման կրթական, ճանաչողական ծրագրեր իրականացնելու հարցում, ինչի արդյունքում դասընթացների իրականացումը ռազմական համալսարանում կլինի շարունակական: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր